ARTԱՍՈՎՈՐ
12+, 2 և ավել խաղացող
Սա պարզապես խաղ չէ, սա փոքր պատկերասրահ է, որտեղ դու կշրջես արվեստի պատմության բոլոր էջերով, ականատեսը կդառնաս մարդկային հանճարի փոփոխություններին նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:
Սա վրձնի, ապրումների ու ասելիքի խտացում է, խաղ` արվեստին ավելի մոտ լինելու համար:
Մենք ներառել ենք մարդկության պատմության լավագույն գործերը բոլոր ժանրերից, բոլոր ժամանակներից, այստեղ դու կգտնես ինչպես Միքելանջելոյին ու Ռաֆայելին, այնպես էլ Քրիստոյի և Ժան-Կլոդի ժամանակակից արվեստը:
Վայելի՛ր, ճանաչի՛ր ու ապրի՛ր արվեստոտ, սա artասովոր ճամփորդություն է, որն առանց քեզ ամբողջական չի լինի: